Գնա’, Պեպո, գ’եդինը լզե, խալխի վոտներուն պա’չ արա, նրանց վուտի ցի’խը լկե... Ո?վ իս դուն, ի?նչ իս դուն, ի?նչ մարթահեսաբումն իս դուն, ի?նչ անում ունիս դուն... Յիփոր գուզին, վուտի տակը կու գցին քիզ, վրետ կու ման գան, գեդբի հիդ կու հավսըրին... Ի?նչ հաջաթ, ջիանճվելի վրա ինչո?վ իս ավել... Դուն խո մարթ չիս, մարթկերանց ամա կերակուր է ստիղծի քիզ աստուձ... Գիշիր չարչըրվի, ցերեկ չարչըրվի, յիրգնքի տակը լուսացրու, անձրըվի ու քամու հիդ կռիվ տու, ձմեռը ցրտեմեն կոնկոռնա, ամառը արեգակի շուքումը էրվի ու խորովվի ... գնա էնենց մե թիքա հաց ճարե ու էն թիքա հացով դեդիտ ու քվիրդ պահե..... Մա?րթ էիր ուզում դառնա'. կէհեիր մարթիկ կու թալնեիր, գողութին կոնեիր, ինձ նման խղճերուն կու զբնեիր, քսանուհինգ հազար տիղ արեն արտըսունք կու թափիլ տէիր, էն արտըսունքնիրը փուղ կու շինեիր ու էն փուղով օսկե տնիր... Մեչը փառավոր ման գու քէիր... դրոշկա, կալասկա, ձիանիր կու սարքեիր, քսանուհինգ ինձպեսին գլխիդ ղարավաշ կու կանգնեցնեիր... Ա'յ էն չախը կոսեի քիզ` մարթ իս, Պեպո... Էն չախը դիփունքը քիզ գլուխ կու տէին, կու մեձրեին, պատիվ կու տէին ու մեկս մեկու գլուխ կու կոտրեին, վուր քու աճկը նրանց վրա քաղցր ըլի: |